Արաքս համայնքում ապօրինի խորքային հորեր են շահագործվել
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի, Արաքս համայնքի Գրիբոյեդով և Հայկաշեն բնակավայրերում իրականացրած վերահսկողության ընթացքում պարզել են, որ Մ.Գրիգորյանին պատկանող չգործող ձկնաբուծարանի տարածքում կենցաղային նպատակով շահագործվում է ապօրինի խորքային հոր, իսկ Ա.Կարապետյանին պատկանող հողատարածքի ապօրինի հորից գյուղատնտեսական նպատակով իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության:
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 ապօրինի խորքային հորի շահագործումն էլ կասեցվել է։
Նշանակվել են վարչական տուգանքներ ու ներկայացվել ջրային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ: