Հարավային Կորեայում արհեստական ինտելեկտը դարձել է լուրերի հաղորդավար
ԱյլՀարավային Կորեայում արհեստական ինտելեկտը դարձել է լուրերի հաղորդավար, գրում է The Korea Herald-ը։
Արհեստական ինտելեկտը դարձել է Չեջու քաղաքի տեղական լրատվական հաղորդավարը: Նորությունների թողարկումները հրապարակվում են սոցիալական ցանցերում, և եթե փորձը հաջող անցնի, դաշնային ալիքները նույնպես կարող են սկսել օգտվել արհեստական ինտելեկտից։ Տեքստը, որն արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված աղջիկը կարդում է հեռուստադիտողների համար, գրված է չաթբոտի միջոցով։
Հեղինակների կարծիքով՝ վիրտուալ լրատվական հաղորդավարը էժան տարբերակ է, քանի որ դրա սպասարկումը և տեքստի գեներացումն ալիքին ամսական $450 է արժենում։