Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Արտուշ Գաբրիելյանին
ԻրավունքՓաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին․
«Նիստը կսկսվի շուտով՝ երևի մաքսիմում մեկ - մեկուկես ժամից Շենգավիթի դատարանում»,- մանրամասնել է Մելիքյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ, ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վերջինս ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։