Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը. Ալեն Սիմոնյան
Արտաքին ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ: Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- տելեգրամյան էջում գրել է նա: