Շիրակի թեմի առաջնորդարանում հանդիպում է կայացել, քննարկել են հայրենատիրական պայքարի ձևավորման հարցը
Քաղաքական«ՀԱՅՔ» շարժման անդամ, հասարակական գործիչ Արմեն Ներսիսյանը հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում կայացել է ազգային ուժերի հանդիպում քննարկումը՝ Հայրենատիրական պայքարի ձևավորման հրամայականով։
Հանդիպման ավարտին ներկայացված գաղափարներն ու մոտեցումները ամփոփվել են թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից։
Որոշվել է հանդիպումները հետագայում կազմակերպել թե՛ մեծ թիմային, և թե՛ փոքր աշխատանքային խմբերով։