Մոսկվայի ահաբեկչության հետևանքով տուժել է 154 մարդ, հոսպիտալացված է 107-ը
ՀասարակությունՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 154 մարդ։ Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 107 մարդ հոսպիտալացված է, 44 մարդ ամբուլատոր բուժում է ստանում, ևս երեք մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։
Մարտի 22-ին մի խումբ անձինք ներխուժել էին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ ու կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ։ Համերգասրահում նաև հրդեհ էր բռնկվել։ ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։