Պատվիրատուները կպատժվեն․ Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավակցել է
ՔաղաքականՌուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավակցել է Մոսկվայի Crocus CIty Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության դեպքով․
«Ցավակցում ենք 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Ահաբեկչությունը ուղղված է խաղաղ մարդկանց դեմ։
Այս դաժանությունը խորը զզվանքի և դատապարտման զգացում է առաջացնում։ Չենք կասկածում, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից կձերբակալվեն բոլոր ահաբեկիչները, նրանց հանցակիցներն ու հանցագործության պատվիրատուները, և դատարանն ամենայն խստությամբ «կպարգևատրի» նրանց ըստ արժանվույն:
Մենք խորապես սգում ենք այս ահաբեկչության անմեղ զոհերի համար»: