Սակամոտոն երրորդ անգամ անընդմեջ դարձավ գեղասահքի աշխարհի չեմպիոն
ՀասարակությունՄոնրեալում (Կանադա) 2024 թվականի գեղասահքի Աշխարհի առաջնության շրջանակում կայացել է կանանց մենասահքի ազատ ծրագիրը։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց ճապոնացի գեղասահորդ Կաորի Սակամոտոն՝ ընդհանուր երկու՝ կարճ և ազատ ծրագրերի արդյունքով վաստակելով 222,96 միավոր։
Նշենք, որ Սակամոտոն երրորդ անգամ անընդմեջ դարձավ գեղասահքի աշխարհի չեմպիոն։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի Իզաբո Լևիտոն՝ 212,16 միավոր։
Լավագույն եռյակը եզրափակել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չայ Յոնգը (203,59 միավոր)։