Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական հաստատում լինելուն պես կտեղեկացնենք․ ԱԳՆ
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հայտնում ենք, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:
Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք»: