Ադրբեջանում ահաբեկչություններ նախապատրաստած տղամարդ է ձերբակալվել
ԱդրբեջանԱդրբեջանում ձերբակալել են մի տղամարդու, ով ահաբեկչություններ էր ծրագրում Ադրբեջանի տարածքում, գրում են ԶԼՄ-ները։
Բահրուզ Ասկերովը ձերբակալվել է Ադրբեջանում։ Նա կասկածվում է ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը գաղտնի հարաբերությունների մեջ է ներգրավել հանրապետության տարածքում բնակվող մարդկանց։ Ադրբեջանցին «իր մարդկանց» է վստահել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձի կազմակերպումը։
Բացի այդ, Բահրուզը դավադրություն է հրահրել օտարերկրացու՝ անգլերենի մասնավոր ուսուցչի դեմ: