Հայաստանը սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին․ վարչապետ
ՔաղաքականՀայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու դառնալու լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն։
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։
Նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք է բերել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Հայաստան–Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,–ասաց Փաշինյանը։