Ղրղզստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Ռուսաստան չմեկնել
ՀասարակությունՂրղզստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ այնտեղ ներդրված անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս այն քաղաքացիներին, ովքեր չունեն Ռուսաստանի Դաշնություն մեկնելու ծանրակշիռ պատճառներ, ժամանակավորապես ձեռնպահ մնան նրա տարածք մեկնելուց։
Ղրղզստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ռուսաստանի Դաշնություն, քանի դեռ չեն վերացվել անվտանգության լրացուցիչ միջոցները և պետական սահմանով մուտքի ուժեղացված հսկողությունը։
Նշվում է, որ դա պայմանավորված է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությամբ և Ռուսաստանի Դաշնությունում անվտանգության միջոցառումների ուժեղացմամբ։
Ղրղզստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Ռուսաստանում արդեն գտնվող համաքաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և իրենց հետ ունենալ անձը հաստատող փաստաթղթեր։