Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել Եռաբլուր․ խափանման միջոցը փոխվել է․ «Փաստինֆո»
ԻրավունքԳարիկ Գալեյանը կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոք։ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։