Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել
ԺամանցԴերասան Առնոլդ Շվարցենեգերը Men's Health-ին պատմել է, որ սրտի վիրահատություն է տարել։
Շվարցենեգերի խոսքով՝ իր մարմնում կարդիոստիմուլյատոր են տեղադրել։ Արտիստը կատակել է, որ վիրահատությունից հետո ավելի է մոտեցել մեքենա դառնալուն։
Շվարցենեգերը նշել է, որ Ավստրիայում ընդունված չէ խոսել մարդու առողջության և դրա խնդիրների մասին։
Ըստ դերասանի՝ կարդիոստիմուլյատորն անհրաժեշտ է դարձել, քանի որ իր նախորդ վիրահատություններից հետո սրտի բաբախյունում խախտումներ է առաջացրել։