Ես եմ հանձնարարել Հաջիևի հետ հանդիպել, միտումներ ենք տեսել. Ունենք դատաիրավական ճգնաժամ. Փաշինյան Մինչև վերջին բոթասը պետք է վերադարձվի. գնացեք դատախազությանը հարցրեք, ես ի՞նչ կապ ունեմ. Փաշինյան Այնպես եմ ջախջախել, որ արդեն մոռացել եմ, ով ա՞ Օսիպյանը, քաղաքական հակառակո՞րդ է. Նիկոլ Փաշինյան Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել. Նիկոլ Փաշինյան Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան. Պապոյան Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ) Կարևոր օրեր են, որոշվում է՝ ուժերի ինչպիսի բալանս կլինի մեր տարածաշրջանում․հատուկ թողարկում՝ Իրանից Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին Տատիկ-պապիկները իրենց գույքը կարող են գրավադրել ու ճամփորդել. լավ նախագիծ է. Բաբկեն Թունյան (տեսանյութ) «Եթե պատուհանների արանքից փչում ա, բացառվում է որ տունը կայուն ջերմաստիճան ունենա». Փաշինյան Այրել են վագոն տնակը, դшնшկահարել օտարերկրացուն. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Դարբնիկում տեղի ունեցած դեպքից ու 3 հաղորդումներից «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր 

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցն Արգենտինա․ նրան շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս

Ժամանց

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը:

Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:

Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս, ինչպես նաև կայացել է «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն փոխնախագահ,
խորհրդարանականներ,
դեսպաններ,
հայրենակիցներ,
հարգելի՛ ներկաներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանին՝ «Բուենոս Այրեսի պատվավոր հյուր» տիտղոս շնորհելու համար։ Ինձ համար հուզիչ է և մեծ պատիվ, և ուզում եմ իմ խորին երախտիքը հայտնել։ Ուզում եմ խոստովանել, որ Ձեր քաղաքն իր ջերմությամբ մինչ այս էլ գերել էր ինձ։ Բայց հիմա արդեն նաև որոշակի պարտականություն է սիրով վերաբերվել Բուենոս Այրեսին, բայց հաճելի պարտականություն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել՝ ձեր քաղաքը մշտապես իր տեղը գտել է իմ սրտում։

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում:

Անշուշտ, մեր հարաբերությունները 30 տարվա պատմություն չէ, որ ունեն։ Հայաստանում բոլորը քաջ հիշում են, որ Արգենտինան իր դռները բացեց հայ ժողովրդի, հայ զավակների համար, ովքեր փախչել էին Օսմանյան կայսրությունից և փրկություն էին փնտրում տարբեր վայրերում։ Արգենտինան ապաստան տվեց այդ մարդկանց և ապա տուն դարձավ նրանց համար։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ի պատասխան այդ մարդիկ դարձան Արգենտինայի հասարակության, ժողովրդի կարևոր մասերից մեկը և հնարավորություն ստացան զարգանալ և նաև իրենց ներդրումով և իրենց հավատարմությամբ կարողացան որոշակիորեն փոխհատուցել այդ մեկնված ձեռքը:

Սա, իհարկե, միակ դրվագը չէ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը զգացին Արգենտինայի սատարումը։ Ցավոք, մեր երկիրը վերջին մի քանի՝ 3-4, տարվա ընթացքում և մինչ այսօր էլ դաժան փորձությունների միջով է անցնում։ Եվ կրկին մենք բախվում ենք նրան, որ ուժի գործադրման հետևանքով հայության մի հատված՝ 100.000-ից ավելի մարդ, ստիպված եղավ իրենց պատմական հայրենիքից դուրս գալ և ապաստան գտնել ՀՀ տարածքում։ Եվ այս ընթացքում մենք կրկին աջակցության շատ բարձր ձայներ լսեցինք Արգենտինայից, այդ թվում՝ Բուենոս Այրեսի խորհրդարանից:

Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում: Մենք կարևորում ենք ձեր դիրքորոշումը։ Մենք երախտապարտ ենք ձեր դիրքորոշման համար։ Եվ մենք ուրախ կլինենք պատմության մի օր լինել նաև Արգենտինայի կողքին, ցանկալի է, իհարկե, ուրախ և նվաճումների պահերին։ Մենք գիտենք, որ ընկերներ ունենք այստեղ, և խնդրում եմ հավատացած եղեք, որ դուք հավատարիմ ընկեր ունեք Հարավային Կովկասում։

Նաև շատ հատկանշանական է, որ այսօր մենք միասին նշում ենք «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը։ Եվ սա ևս մի միջոց է արժևորելու և մեր երախտիքի խոսքը հայտնելու Բուենոս Այրեսին։

Շնորհակալ եմ բոլորիցդ այս օրը ձեր ներկայությամբ հիշարժան դարձնելու համար և շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած նման ջերմ ընդունելության համար։

Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ես եմ հանձնարարել Հաջիևի հետ հանդիպել, միտումներ ենք տեսել. Ունենք դատաիրավական ճգնաժամ. ՓաշինյանՄինչև վերջին բոթասը պետք է վերադարձվի. գնացեք դատախազությանը հարցրեք, ես ի՞նչ կապ ունեմ. ՓաշինյանՀեգսեթ. ՆԱՏՕ-ն չափազանց երկար ժամանակ «թղթե վագր» է եղել Այնպես եմ ջախջախել, որ արդեն մոռացել եմ, ով ա՞ Օսիպյանը, քաղաքական հակառակո՞րդ է. Նիկոլ ՓաշինյանՄենք չենք պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել. Նիկոլ ՓաշինյանDelfi. Լիտվայի կառավարությունը հրաժարական կտա հունիսի 23-ինԾիրանն արդեն սկսել է արտահանվել, երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան. ՊապոյանԼույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ) Կարևոր օրեր են, որոշվում է՝ ուժերի ինչպիսի բալանս կլինի մեր տարածաշրջանում․հատուկ թողարկում՝ ԻրանիցՖիդան. Իսրայելի ագրեսիան խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համարԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի ՓաշինյանինՖիդան. Թրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրներըՏատիկ-պապիկները իրենց գույքը կարող են գրավադրել ու ճամփորդել. լավ նախագիծ է. Բաբկեն Թունյան (տեսանյութ) «Եթե պատուհանների արանքից փչում ա, բացառվում է որ տունը կայուն ջերմաստիճան ունենա». ՓաշինյանPolitico. G7-ի երկրները երեք անգամ շնորհավորել են Թրամփին Իրանի վերաբերյալ նրա որոշման կապակցությամբԱյրել են վագոն տնակը, դшնшկահարել օտարերկրացուն. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Դարբնիկում տեղի ունեցած դեպքից ու 3 հաղորդումներից «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավորՑեմենտի ներմուծման նկատմամբ 6 ամիս ժամկետով սահմանափակումներ կգործեն Հայաստանում շուրջ 4500 աշակերտ սովորում է պարսկերեն․ Մոհամմադ Ասադի ՄովահեդՌյուտե. Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման խմբի նիստինԲացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Արդյո՞ք առաջնային բանկերն անկանխիկով իրականացնում են կրիպտոարժույթի գնում–վաճառք. ԵղոյանՖիդան. Անկարան և Մոսկվան համագործակցությանը խոչընդոտող որևէ խնդիր չունեն«Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Խուլիգանության դեպք․ վնասվել է 2 մեքենա, այրվել վեճի մյուս մասնակցի վագոն-տնակը․ դանակահարված կա«Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդի պատգամը քահանաներինNBC. ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում կանցկացնեն հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունՈւՂԻՂ․ Կառավարության նիստ1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների․ ՇարմազանովԹրամփը փակ հետախուզական հանդիպում կանցկացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքըՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքըՓամբակ գետի ափին առանց շինթույլտվության աշխատանքների համար 1 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում Թրամփը չի մանրամասնել, թե արդյոք կարող է ընդլայնել Ուկրաինային զենքի մատակարարումները ՈՒՂԻՂ. ԱԺ 8-րդ գումարման վերջին նիստերն են ընթանումՎաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքներըFox-ը հրապարակել է ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինությունՖիդան. Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն Դավիթ Ղազինյանը կալանավորվել է Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ամբողջ կյանքս խոսել եմ կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը. Սանասարյանը՝ դատավորին
Ամենադիտված