«Կրոկուսում» ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները․ Պուտին (տեսանյութ)
Հայկական ՄամուլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները։
«Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարվել է արմատական իսլամիստների ձեռքով, որոնց գաղափարախոսության դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը»,- ասել է ՌԴ նախագահը։
«Մենք գիտենք, թե ում ձեռքերով է իրականացվել ահաբեկչությունը Մոսկվայի մարզում, հետաքրքրում է պատվիրատուն»,– նշել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչու են ահաբեկիչները «Կրոկուսում» հանցագործությունը կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, և ովքեր էին նրանց այնտեղ սպասում։ Ի թիվս այլ բաների, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ տեղի ունեցածը «միանգամայն տրամաբանորեն» տեղավորվում է Կիևի ռեժիմի կողմից իրականացվող ահաբեկչական արշավների մեջ, հաղորդում է Կրեմլի կայքը։