Էջմիածնում «Օպել» փախցրած երևանցի երիտասարդը հայտնաբերվել է
ՀասարակությունՄարտի 23-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տաքսի ծառայության դիմացից նստել է իր «Օպելը» և փախցրել այն: Հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել էր, սակայն որոշ ժամանակ անց մեքենան կորել էր տեսադաշտից:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել էր Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, հափշտակված «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: