Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը SABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքը Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավոր Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը Ռուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունը Վենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպին Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. Mehr Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթությունները 

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է Սևան համայնք

Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի՝ Գեղարքունիքի մարզ կատարած երկօրյա այցի հերթական հասցեն Սևան համայնքն էր, որտեղ բարձրաստիճան հյուրին և փոխդեսպանին ընդունեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը, ծրագրի ներկայացուցիչները:

 Սևան համայնքի ղեկավարը, ողջունելով հյուրընկալվածներին, կարևորեց գործընկերային այն աշխատանքը, որն իրականացվում է Սևանում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորմամբ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) կողմից։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ, որին նախորդել են մի շարք իրազեկման և ճանաչողական աշխատանքներ:

«Այս ծրագիրը, ի թիվս համայնքում իրականացվող և իրականացված այն ծրագրերի, որոնց առանցքում սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգի ձևավորումն է, ոլորտում կարողությունների զարգացումն ու ընդլայնումը, համայնքը դարձնում է առավել կայացած, իսկ ոլորտային խնդիրների լուծման ճանապարհին կարևոր ազդակ է,- նշեց համայնքի ղեկավարը, ապա հավելեց:- Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ձեռքբերված փորձառությունը կդառնա լավագույն սկիզբ աղբահանության ոլորտում իրականացվող աշխատանքների կենսունակության ապահովման համար»:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզ երկօրյա այցի նպատակը ճանաչողական է, և հասցրել են անցնել Սևանա լճի ողջ տարածքով:

 «Ինձ համար անչափ կարևոր է լսել հայ գործընկերներին, տեսնել ինչ-որ բաներ, բարձրաձայնել կարևորագույն հարցեր, որոնք կարող են դառնալ համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի ներդրման լավագույն խթան և ուղղություններ:: Անչափ կարևոր եմ համարում երկուստեք համագործակցությունը, իսկ թափոնների կառավարման ոլորտում շվեդական փորձի փոխանցումը, կարծում եմ, անհրաժեշտ է, որը պետք է առաջ տանենք ծրագրում ներգրավված կողմերի միջոցով»:

Ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը ներկայացրեց ծրագրային այն բաղադրիչները, որոնց ուղղությամբ աշխատում են, միաժամանակ կարևորեց իրազեկման արշավների դերը, որը հնարավորություն կտա համայնքի բոլոր շերտերին ներգրավել թափոնների կառավարման գործընթացում և կոշտ թափոնների կառավարման համակարգը դարձնել կենսունակ: 

Տարեվերջին արդեն Սևան քաղաքը կունենա տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ, ինչպես նաև համայնքին կնվիրաբերվի աղբահավաք մեքենա:

Հանդիպման ընթացքում կարևորվեցին բնապահպանական այն խնդիրները, որոնք լուծվելու են ծրագրի ներդրման միջոցով: 

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց համայնքային այն առաջնահերթությունները, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում է բազմաշերտ աշխատանք, որոնց լուծման համար անչափ կարևորվում են դոնոր կազմակերպությունների աջակցությունը, միջազգային գործընկերությունը:   

Ինչպես նշեց դեսպան Սվենսոնը, Շվեդիան շահագրգիռ է, որպեսզի իրականացվող ծրագրերը լինեն արդյունքահեն և կայուն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արձանագրել նաև տնտեսական աճ:

Հանդիպման վերջում մասնակիցները ևս մեկ անգամ կարևորեցին նման հանդիպումների դերը, ինչպես նաև նշեցին այն առանջնահերթությունները, որոնց ուղղությամբ մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել լրացուցիչ քննարկումներ:

Տեղեկացնենք, որ գործարկվել է «Սևանում թափոնների կառավարում» ծրագրի ֆեյսբուքյան էջը, որը լինելու է բնակչության համար ինֆորմացիայի հիմնական տարածման և ծրագրի մասին տեղեկություններ ստանալու հարթակ։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ
Ամենադիտված