Եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունն այսուհետ հասանելի է
ՀասարակությունՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ հանրապետությունում տվյալ և հաջորդ օրվա եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսահամարներից և բոլոր բջջային օպերատորներից 1-86 կարճ հեռախոսահամարին:
Հիշեցնենք, որ 1-86 կարճ համարով եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունը գործել է դեռևս 2009-2016թթ., որից կարողանում էր օգտվել միայն Երևան քաղաքի ազգաբնակչությունը։
Համաձայն վիճակագրության՝ օրական ստացվում էր միջինում մոտ 2000, տարեկան մոտ 750.000 զանգ: