«Լիդիան Արմենիա» ընկերությունը բաժնետոմսերի մի մասը կնվիրաբերի՞ Հայաստանին, թե՞ ոչ․ ինչու է չեղարկվել գործարքը
ՔաղաքականԿառավարության հունվարի 18-ի նիստում հաստատված նախագծի որոշման համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը նվիրաբերվելու էր Հայաստանին: Գործարքը պետք է կնքվեր այսօր՝ վաղ առավոտյան, սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, այն անժամկետ չեղարկվել է:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար թե ո՞րն է եղել գործարքի չեղարկման պատճառը և որքա՞ն ժամանակով է այն հետաձգվել:
«Գործարքը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է ստորագրման արարողությունը»,-ասաց նախարարության աշխատակիցը, իսկ ճշտող հարցին, թե որքան ժամանակահատվածով է հետաձգվել, ասաց, որ այս պահին հստակ բան ասել չեն կարող, նշելով՝ «Հավելյալ տեղեկությունների մասին դեռ կանդրադառնանք»: