Դատարանը Գարիկ Գալեյանի գործով մեկ պահանջ է սահմանել. նա կկարողանա այցելել որդու շիրիմին
Հասարակություն«Որդիների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու բողոք պահանջը և նա կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։
Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։