«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Լոռու մարզում
Հասարակություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Լոռու մարզում գտնվող Հ-35-Օձուն-Արևածագ ճանապարհի 14.7կմ և Հ-33-Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհի մոտ 16կմ հատվածներում։
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա կկազմվի թերությունների ակտ։ Այս տարի նշված ճանապարհներին նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ։
Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել է նաև նշված տեղամասերի ծածկը‚ և արձանագրվել է‚ որ անհարթության միջազգային ցուցիչը բարձր է‚ այսինքն՝ ճանապարհը ենթակա է միջին նորոգման։
Նշենք նաև‚ որ այդ ճանապարհները մեծ ինտենսիվություն ունեն‚ ինչն իր հերթին նպաստել է ասֆալտբետոնե վերին շերտի մաշվածությանը։ Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր կլինի քիչ ներդրումներով ապահովել այդ ճանապարհների երկարակեցությունը։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)