Դուք անտարբեր չեք ռուս-հայկական հարաբերությունների հանդեպ․ Կոպիրկինը՝ հայ երիտասարդներին
ՔաղաքականՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Երիտասարդության համաշխարհային փառատոնի հայ մասնակիցների հետ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Հանդիպումը սկսվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով՝ նշեկլով, որ հավաքվել են մարդիկ, որոնք անտարբեր չեն ռուս-հայկական հարաբերությունների նկատմամբ։
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այսօր, առավել քան երբևէ, երիտասարդների հետ շփումը կարևոր է հասարակության տրամադրություններն ու ակնկալիքները հասկանալու համար: Սա, նրա խոսքով, իր հերթին կնպաստի փոխգործակցության շարունակմանն ու դրա արդյունավետ զարգացմանը։
Բացի հիմնական օրակարգից, հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության առանցքային կետերը: