«Տղամարդկանց հերթն է լաց լինել»․ Շակիրա
ԱյլԿոլումբիացի երգչուհի Շակիրան լրագրող Ջիմի Ֆելոնի հետ զրույցում կրկին ուրախացել է իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանությունից։ Նրան մեջբերում է People-ը։
47-ամյա աստղի խոսքով՝ իր նախկին սիրեցյալը խանգարել է իրեն ալբոմներ ձայնագրել, ինչի պատճառով էլ իր նոր ռելիզը՝ «Las Mujeres Ya No Lloran»–ը, առաջինն է վերջին յոթ տարվա ընթացքում։
«Այստեղ-այնտեղ երաժշտություն ստեղծելու հնարավորություններ էի գտնում, բայց մի ամբողջ ալբոմ հավաքելը շատ դժվար էր, ժամանակ չկար։ Ամուսնուս պատճառով։ Հիմա ամուսինս չկա, ես ազատ եմ, կարող եմ աշխատել»,- ասել է նա։
Երգչուհին իսպաներենից թարգմանել է նաև նոր ալբոմի վերնագիրը՝ «Կանայք այլևս չեն լացում»:
«Տղամարդկանց հերթն է լաց լինել», - ասել է Շակիրան: