ՀՀ մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասի, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էվոյան, Էնգելսի, Դեբեդի փողոցների, Հաղպատ բնակավայրի գազասպառողների, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 1-ից մինչև թիվ 17 առանձնատների (կենտ համարներ), Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Զորավար Անդրանիկ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: