«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն Դավիթ Ղազինյանը կալանավորվել է Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Ամբողջ կյանքս խոսել եմ կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը. Սանասարյանը՝ դատավորին «Հրապարակ»․ Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին «Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել Թրամփը և Փեզեշքիանը էլեկտրոնային ձևով հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև 

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Տոյվո Կլաարի հայտարարությանը

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներով հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին։

Ներկայացնում ենք Միության հայտարարությունը․

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Խոսքի անազատության և կամարտահայտման արգելման հարցում առաջատար այդ երկրում լրատվամիջոցների պետական պատվերային հակահայկական խոսույթը և շանտաժային սպառնալիքներն ամենևին նորույթ չեն։ Ադրբեջանի ղեկավարության մշտական անհիմն պահանջներին «ձայնակցում է» նաև ադրբեջանական մեդիան՝ մեկ սպառնական արտահայտությունը բազմապատկելով և «իրավապատմական» հիմք ապահովելով։ Նման կերպ Ադրբեջանը մի կողմից արհեստականորեն խոչընդոտում է տարածաշրջանային կարգավորման գործընթացը, մյուս կողմից այդ խոչընդոտման «մեղավորությունը» տարածում Հայաստանի վրա։

Սա ադրբեջանական ապակառուցողականության ցուցիչներից մեկն է, սակայն ոչ վերջինը, որի վրա անհրաժեշտ ենք համարում հրավիրել Եվրոպական Միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ուշադրությունը։ Միայն սպառնալիքներ չեն, որ գեներացնում է ադրբեջանական մեդիան, այլ հստակ և անշեղ հայաֆոբիան, որը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ տալիս է իր դառը պտուղները։ Ադրբեջանական հանրությունը՝ մանկապարտեզից մինչև կրթության և դաստիարակության տարբեր օղակներ, կերակրվում է Հայաստանի և հայի դեմ անչափելի ատելությամբ, որն արտահայտվում է ի դեմս ռամիլսաֆարովական և քամիլզեյնալիական հակամարդկային դրսևորումների և հանրության լայն շերտերում դրա հերոսացման և պաշտամունքի։

Ադրբեջանական լրատվական դաշտը համառորեն լռում է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և այլ հայկական ու հայաբնակ վայրերում Ադրբեջանի իրականացրած ջարդերի ու վայրագությունների, Ջուղայի հայկական գերեզմանատան և հայկական հոգևոր-ազգային ժառանգության ամբողջական ոչնչացման և դրանց՝ մարդկության դեմ հանցավոր ակտ լինելու մասին և փառաբանում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքի քանդումը, իբրև «հանցագործությունների» պլանավորման վայր, մինչդեռ քանդման

և պարսավանքի են ենթակա ադրբեջանական բոլոր պետական գերատեսչությունների շենքերը, որոնցում տարբեր ժամանակներում պլանավորվել են հայության դեմ բոլոր պատերազմական հանցանքները։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պահանջում է միջազգային դերակատարներին գործուն քայլեր կատարել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հակահայկական քարոզչության և Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խոսքի քննության և դատապարտման ուղղությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն Դավիթ Ղազինյանը կալանավորվել է Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ամբողջ կյանքս խոսել եմ կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը. Սանասարյանը՝ դատավորին«Հրապարակ»․ Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին «Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել Թրամփը և Փեզեշքիանը էլեկտրոնային ձևով հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև«Հրապարակ»․ Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Axios. Թրամփը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)Օրբան. ԵՄ-ն չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին պատերազմից և միգրանտներիցԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին ԱՄՆ-Իրան պատերազմի ժամանակ նրանց որդեգրած կուրսի համարՍթրեսի հաղթահարման կարևոր կանոններըԹրամփ. Իրանի հետ պատերազմի շարունակությունը հղի է տնտեսական աղետովՀրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըԹրամփ. ԱՄՆ-ը կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման վերաբերյալԳերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 16 ձյունագնաց (տեսանյութ)Մակրոնը ընդգծել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի պայմանները պահպանելու անհրաժեշտությունըՄիասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցումՉինաստանի ԱԳ նախարարը երկխոսությունը համարել է Իրանի և Միացյալ Նահանգների համար ճիշտ ընտրությունՀնդկաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպել են G7-ի շրջանակումՌուսաստանը հյուրընկալում է Հարավարևելյան Ասիայի երկրների առաջնորդներինԹրամփը բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հուշագրի մանրամասներըՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՌոնալդոն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստինԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարելՎերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայիՔրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվենԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ ԹրամփԿալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (տեսանյութ)ՄԱԿ-ը չի կատարել հացահատիկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ ՇոյգուԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինԵս այստեղ ղեկավարն եմ․ Թրամփը ուշացումով է ժամանել G7-ի առաջնորդների հանդիպմանըՖրանսիան կոչ է արել մեծացնել աջակցությունը ՈւկրաինայինՄիացյալ Թագավորությունը պատրաստվում է նոր գագաթնաժողովիՈւկրաինան փորձում է ընդլայնել հակամարտության գոտին՝ ներառելով ամբողջ Եվրոպան․ ՀայդուկևիչԴե՛ գնացեք, բոլորը լավ տղա էին խաղում, ուզում էին իրենք առաջինը դևին սպանել․ Աղազարյան (տեսանյութ)Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը
Ամենադիտված