ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են ընտրական բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովի
ՔաղաքականՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները մարտի 26-ին մասնակցել են ընտրական բարեփոխումների շուրջ աշխատաժողովին, որին ներկա են եղել նաև Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Քննարկումն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող և «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի կողմից իրականացվող «Ընտրական գործընթացների քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցել են ինչպես ընտրական գործընթացներով շահագրգիռ պետական գերատեսչությունների, այպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։