Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՄարտի 25-ին, ժամը 13.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո ավտոբուսն է բախվել «Նիսանին», որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել «Նիսանի» և «Օպելի» վարորդներին ու երկու այլ անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 15.27-ի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 60-ամյա Մանվել Ղրդիլյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: