Բուդապեշտում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը
Լուսանկարներ
Երեքշաբթի երեկոյան Բուդապեշտում ցույց է տեղի ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազ Պետեր Պոլտի հրաժարականի պահանջով։ Մի քանի հազար մարդ, շատերը՝ ջահերը ձեռքներին, երթ են կազմակերպել Գլխավոր դատախազության շենքից դեպի խորհրդարան և ցույց են անցկացրել կենտրոնական Լայոս Կոսութ հրապարակում, գրում են նմիջազգային ԶԼՄ-ները։
Ակցիան կազմակերպվել է կառավարության նախկին պաշտոնյա Պիտեր Մագյարի կոչով, ով հրապարակայնորեն իշխանություններին մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ։ Նա հրապարակել է տնային զրույցի ձայնագրությունը իր նախկին կնոջ՝ Ջուդիտ Վարգայի հետ, ով վերջերս երկրի նախագահ Կատալին Նովակի հետ հրաժարական է տվել արդարադատության նախարարի պաշտոնից՝ մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդու ներում շնորհելու հետ կապված սկանդալի պատճառով։
Ակնկալվում է, որ քաղաքական ընդդիմությունը կփորձի կոծկել սկանդալը, որը բռնկվել է նախագահի և արդարադատության նախարարի հրաժարականից ընդամենը մեկուկես ամիս անց։
Կառավարության և իշխող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության համար սա չափազանց անշահավետ է՝ հաշվի առնելով մոտեցող Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք նախատեսված են հունիսի սկզբին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)