Վերապատրաստման ծրագիր՝ Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիայում
ՀասարակությունՇվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիան հայտարարել է վերապատրաստման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները:
Վերապատրաստման ծրագրի նպատակն է Բալթիկ ծովի տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների շրջանում խթանել նոր կապերը, գիտելիքը և պրակտիկան՝ պետական կառավարման ոլորտում թափանցիկության, արդյունավետության և ճկունության բարձրացման նպատակով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 5-ն է: