«Տիտանիկ» ֆիլմի դուռը աճուրդում վաճառվել է 718 000 դոլարով
Լուսանկարներ«Տիտանիկ» ֆիլմի հայտնի դուռը, որի շնորհիվ փրկվեց գլխավոր հերոսուհին, աճուրդում վաճառվել է 718 000 դոլարով։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ռեկվիզիտը գնվել է Heritage Auctions-ի հոլիվուդյան ֆիլմերի հուշանվերների աճուրդից: Լոտի մեկնարկային գինը կազմել է 40 000 դոլար։
Այն ռեկվիզիտ է, որը ստեղծվել է Տիտանիկի խորտակումից հետո պահպանված փայտի կտորի հիման վրա: Այն ապշեցուցիչ նմանություն ունի Լուի XV ոճով դեկորատիվ վահանակին, որը պահվում է Նոր Շոտլանդիայի Հալիֆաքս քաղաքի ծովային թանգարանում:
Դուռը ունի 8 ֆուտ (մոտ 2,44 մետր) երկարություն և 41 դյույմ (մոտ 1,04 մետր) լայնություն։