«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի բակից գողացել են 17 մեղվափեթակներ
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 70-ամյա Շավարշ Խ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ից մինչև 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վարդաշեն 9-րդ փողոցի 70 հասցեում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի բակից գողացել են 17 հատ մեղվափեթակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Շահինյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Շավարշ Խ․-ն հայտնել է, որ ինքը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրենն է։