Գերմանիան ավելացնում է ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում իր աշխատակիցների թիվը
ՀասարակությունԳերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Բեռլինը կավելացնի իր կոնտինգենտը Վրաստանում և Հայաստանում ԵՄ առաքելությունների շրջանակներում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության համար ոստիկանության ծառայողների թիվը 15-ից կավելացվի 25-ի, իսկ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության համար՝ 20-ից 30-ի»,- հայտնել է Հեբեշթրայթը։