Յուրի Նիկուլինը «կհայտնվի» նոր ֆիլմերում
ԱյլԽորհրդային հայտնի դերասան Յուրի Նիկուլինը կրկին կհայտնվի էկրանին, սակայն արդեն թվային տեսքով. նրա կերպարը վերստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով «Մանյունյա։ Արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգության նկարահանման համար։
Պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը նախագծի շնորհանդեսին խոսել է ֆիլմում թվայնացված Յուրի Նիկուլինի հայտնվելու մասին։ Նիկուլինը, ով մահացել է 1997 թվականին, 75 տարեկան հասակում, կլինի ֆիլմի հերոսներից մեկը։ Այն կինոթատրոններում կհայտնվի այս տարվա մայիսի 30-ին, գրում է «Бюллетень кинопрокатчика»–ն։