Ճուտիկին որպես գլխազարդ օգտագործած բլոգերը քննադատությունների է ենթարկվել
ԱյլՖիլիպինցի բլոգերը, ով որպես գլխազարդ հավի ճուտ է օգտագործել, քննադատության է ենթարկվել սոցիալական ցանցերում, գրում է Oddity Central-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Էբբի Դոմեր Սալլե անունով ֆիլիպինուհին քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ գլխին փոքրիկ վանդակ է կրել՝ կենդանի ճտին օգտագործելով որպես գլխազարդ:
Լուսանկարը զայրացրել է կենդանիների իրավունքների պաշտպաններին, ովքեր պահանջել են պատժել Էբբիին։ Ինքը՝ կինն էլ պնդել է, որ ոչ մի վատ բան չի ցանկացել անել, այլ միայն հետևել է նորաձևության վերջին թրենդներին։ Այնուամենայնիվ, նա ներողություն է խնդրել իր արարքի համար և խոստացել, որ այլևս նման բան չի անի։
Բացի այդ, Էբբին հայտնել է, որ ճուտիկի հետ ամեն ինչ կարգին է։