Բրիտանուհին ծովափին մամոնտի ատամ է հայտնաբերել
ԱյլԲրիտանուհին ծովափին մամոնտի ատամ է հայտնաբերել, գրում է Mirror-ը։ Կինն ինքը հավատում է, որ բախտն իրեն ժպտացել է։
56-ամյա Քրիս Բիենը պատմել է, որ ամուսնու հետ քայլում էր լողափով և կանգ է առել քարի վրա նստելու համար: Գլուխն իջեցնելով, կինը նկատել է ալիքաձև նախշ։ Բրիտանուհին հասկացել է, որ այնտեղ ինչ-որ բան է թաղված, և ձեռքերով հանել է իր գտածոն։ Պարզվել է, որ դա մամոնտի ատամ է։
«Այն ամբողջովին քարացած էր», - ասել է Քրիսը։
Բրիտանուհին հնագիտական պեղումների սիրահար է, ուստի իրեն շատ բախտավոր է համարում, որ գտել է նման արտեֆակտ։ Ատամը, ըստ Քրիսի, կշռում է երկու կիլոգրամ և, ամենայն հավանականությամբ, պատկանել է տափաստանային մամոնտի, որն ապրել է երկրի վրա մոտ 1,8 միլիոն տարի առաջ:
«Այս ատամն այնքան գեղեցիկ է: Ես հիացած եմ»,- իր հույզերով կիսվել է կինը։