Եկատերինբուրգի բնակիչը 2 միլիոն ռուբլի է գողացել սիրուհուց, որպեսզի բնակարան գնի իր կնոջ համար
Այլ
ՌԴ Եկատերինբուրգում տարօրինակ հանցագործություն է տեղի ունեցել։ Տղամարդը սիրուհուց 2 միլիոն ռուբլի է գողացել՝ իր կնոջ համար բնակարան գնելու նպատակով։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց սիրավեպը տևել է 5 տարի։ Այդ ամբողջ ընթացքում կինը չի իմացել, որ իր ընտրյալն ամուսնացած է։
Մի օր տղամարդն ասել է, որ բնակարան է ուզում գնել, բայց գումար չունի։ Նա սիրուհուն խնդրել է, որ իր համար վարկ վերցնի ու խոստացել վերադարձնել գումարը։
Սակայն գումարը նա չի փոխանցել։ Եվ շուտով հրաժեշտ է տվել միամիտ տիկնոջը։ Ավելի ուշ խաբեության զոհը պարզել է, որ բնակարանում երկրորդ սեփականատեր էլ կա։
Պարզվել է՝ իր նախկին սիրեցյալի կինն է։ Այժմ խաբեբայով զբաղվում են իրավապահները։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել