Որտեղ է Ռոնալդուն անցկացնում իր հանգիստը (լուսանկարներ)
Լուսանկարներ«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պարծեցել է Սաուդյան Արաբիայում գտնվող շքեղ վիլլայում իր հանգստով։ Նա համապատասխան տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում, որի վրա ուշադրություն է հրավիրել Page Six-ը։
Աստղը, նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը և նրանց երեխաները վայելել են իրենց հանգիստը Կարմիր ծովի Ումմահաթ կղզում գտնվող St. Regis Red Sea Resort հանգստավայրում: «Մոտ երկնքին»,- տեսանյութը մակագրել է 39-ամյա Ռոնալդուն։
Ինչպես գրում է պորտալը՝ հղում անելով Marriott կայքի տվյալներին, մերձավորարևելյան այս հանգստավայրում վիլլաներն արժեն մեկ գիշերվա համար մինչև յոթ հազար դոլար։
Ֆուտբոլիստը նաև կիսվել է լուսանկարով, որում հանգստանում է լողավազանի մոտ իր վիլլայում: «Լիցքավորվում»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ հանգստավայր կարելի է հասնել միայն մասնավոր նավով կամ հիդրոինքնաթիռով։