Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ, կամա թե ակամա, անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար:
Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նրանք հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին: «Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է համապատախսան քայլեր ձեռնարկել, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։