Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ
Հասարակություն
Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։
Կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով մեր քույրեր և եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել։
Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում աշխատանքի ընդունված անձանց թիվն անցնում է 11 հազար 800-ից։ Մենք այս գործընթացը պետք է քաջալերենք»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ տարիքի գրեթե բոլոր երեխաները տեղավորվել են Հայաստանի դպրոցներում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան