Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Արտաքին Քաղաքական«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ՝ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում։
Նա նաև հայտնել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվելիք որոշումների մասին։
«Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը։ Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»,- ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին պատասխանել է գլխավոր քարտուղարը։ Ըստ Թասմագամբետովի՝ ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։
Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։