Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին
ՔաղաքականՆախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։
Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը:
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության և դուալ կրթության ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ֆինանսական գործիքների կիրառման հնարավորության ու ներդրումների ներգրավման վերաբերյալ։