ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է
ՔաղաքականԿառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին հայտնելով, որ հաշվի առնելով, որ Երևանի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նախատեսվում է մրցույթով օտարել և վերոնշյալ տարածքում տեղակայված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, քննարկել Բյուզանդ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից Կոմիտեին ամրացված 1201.7 քմ ընդհանուր մակերեսով տարածքը՝ վերջինիս տեղակայման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանն ամրացնելու հարցը:
Ըստ այդմ, պետգույքի կառավարման կոմիտեն մշակել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է․
- պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Բուզանդի 1/3 հասցեում գտնվող 1201.7 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել ՀՀ արդարադատության նախարարությանը:
- պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 շենքի 1-ին հարկից` 227 քառ. մետր, 8-րդ հարկից` 430 քառ. մետր և 9-րդ հարկից` 430 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել ՀՀ արդարադատության նախարարությունից և ամրացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։