Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան
Քաղաքական«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ եվրաինտեգրմանն ուղղված համաժողովի ժամանակ։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ քաղաքական գործիչը նշել է, որ եթե մենք շարունակենք մնալ Ռուսաստանի հետ, ապա խնդիրները լուծվելու են մեր հաշվին։
«Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ՝ մենք ունենք խնդիր՝ բանակը վերափոխելու, սպառազինություն գնելու խնդիր, տնտեսությունը ոտքի հանելու խնդիր։ Այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն Արևմուտքում, ՌԴ-ն չի կարող և չի էլ ուզում այդ խնդիրները մեզ հետ լուծել»,- նշել է նա։
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ օրեր առաջ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցությունները փաստաթուղթ են ստորագրել՝ ըստ որի, միասին համախմբվում են երկիրը դեպի ԵՄ անդամության հայտ ներկայացնելու ուղղությամբ տանելու շուրջ։