ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
ԼուսանկարներԱՄՆ-ից մսիամական երկվորյակներ Էբիգեյլ և Բրիտանի Հենզելները (այժմ՝ 34 տարեկան), ամուսնացել են։ Ավելի ճիշտ, Էբբին ամուսնացել է, ի վերջո, մեկ տղամարդը չի կարող պաշտոնապես ամուսնություն գրանցել երկուսի հետ, գրում է kp.ru-ն: Էբիգեյլի հարսանիքի մասին Հենզելներին միայն հիմա են հայտնել, թեև արարողությունը տեղի է ունեցել երեք տարի առաջ։ Նրա ամուսինը ԱՄՆ բանակի վետերան բուժեղբայր Ջոշ Բոուլինգն է: Այժմ քույրերը երազում են երեխա ունենալ։
Հենզելները ծնվել են Մինեսոտայում՝ համեստ ընտանիքում (հայրը ատաղձագործ է, մայրը՝ շտապօգնության բուժքույր): Ծնողները մինչև ծննդյան պահը չէին պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում։ Երբ երկվորյակները ծնվեցին, ծննդատանը մահացու լռություն էր։
Բժիշկները հույս չունեին, որ աղջիկները ողջ կմնան, և ծնողներին առաջարկեցին բաժանել երեխաներին (այս դեպքում երեխաներից մեկը ողջ չէր մնա): Բայց նրանք ստացել են կատեգորիկ մերժում։ «Ինչպե՞ս կարող էինք նման ընտրություն կատարել», - իր որոշումը բացատրել է երկվորյակների հայրը՝ Ջոշը։
Այժմ երկվորյակները աշխատում են՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանք երկուսով միասին մեկ աշխատավարձ են ստանում։