Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շենգավիթ վարչական շրջանում
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի հետևանքով մարտի 30-ին՝ ժամը 14:50-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։