Բժիշկները հղի պացիենտին շփոթել են հիվանդ կնոջ հետ և աբորտ արել նրան
ԱյլՉեխիայի Հանրապետությունում՝ Պրահայում, Բուլովկայի համալսարանական հիվանդանոցի բժիշկները սխալմամբ վիրահատել են հղի պացիենտին և զրկել նրան երեխայից։ Այս մասին հայտնում է CNN Prima NEWS-ը։
Բժշկական անձնակազմը շփոթել է ասիական ծագումով երկու կանանց։ Նրանցից մեկը՝ հղի պացիենտը, եկել էր հիվանդանոց՝ սովորական հետազոտության, իսկ ահա երկրորդը մտադիր էր վիրահատվել՝ արգանդի հիվանդության բուժման համար։ Նման վիրահատություն կարող է իրականացվել նաև հղիության դադարեցման համար։
Անհայտ պատճառներով բժիշկները հղի պացիենտին շփոթել են հիվանդ կնոջ հետ և վիրահատել նրան։ Կինը կորցրել է առողջ երեխային։ Հիվանդանոցի բոլոր աշխատակիցները, ովքեր կարող են առնչություն ունենալ միջադեպին, ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից։