Ադրբեջանի ՊՆ խորհրդակցության ժամանակ վերլուծվել է Հայաստանի հետ սահմանին օպերատիվ իրավիճակը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին օպերատիվ իրավիճակը:
Զաքիր Հասանովը հանձնարարել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը և կատարելագործել ծառայողական վիճակը։
Նախարարն ընդգծել է վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացման կարևորությունը։
«Գեներալ-գնդապետ Հասանովը նշել է զորավարժությունների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա ավելացման կարևորությունը՝ օգտագործելով ժամանակակից սպառազինություն, տեխնիկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։