Գիտնականները պարզել են, թե կրծքավանդակի ինչպիսի ցավն է կյանքի համար վտանգավոր
ԱյլԳիտնականները հայտնաբերել են գործոններ, որոնք մեծացնում են սրտի հիվանդության վտանգը կրծքավանդակի շրջանում անբացատրելի ցավ ունեցող մարդկանց մոտ: Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Preventive Cardiology (EJPC) ամսագրում:
Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայում առնվազն մեկ միլիոն հիվանդ ամեն տարի դիմում է բժշկի՝ կրծքավանդակի ցավի պատճառով: Շատ դեպքերում պատճառը հնարավոր չէ բացահայտել՝ չնայած թեստերին և հետազոտություններին: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման մարդկանց մոտ սրտի հետ կապված խնդիրների մեծ ռիսկ կա։ Նոր աշխատանքում գիտնականները բացահայտել են դրա հիմնական ռիսկային գործոնները:
Վերլուծվել են Անգլիայի ավելի քան 600,000 մարդկանց տվյալները, ովքեր 2002-ից 2018 թվականներին ունեցել են կրծքավանդակի շրջանում անբացատրելի ցավեր: Շաքարային դիաբետով, հիպերտոնիայով և նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդներն ունեցել են սրտանոթային հիվանդությունների մեծ ռիսկ:
Առավելագույն վտանգի տակ գտնվողների գրեթե կեսը ծխող է եղել կամ տառապել է գիրությամբ: Մոդելավորումը ցույց է տվել, որ եթե նրանք թողնեին ծխելը և նիհարեին, 10 տարվա ընթացքում սրտի հիվանդությունների ռիսկը կնվազեր 22%-ից մինչև 16%:
Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումները կօգնեն բժիշկներին պարզել նրանց, ովքեր ամենամեծ ռիսկի տակ են, որպեսզի կարողանան կանխարգելիչ միջոցներ առաջարկել: