Վնասներ քամու հետևանքով
Արտակարգ ՊատահարՄարտի 30-ին, ժամը 15:30-ից 21:55-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել են ալեհավաքներ և տանիքների թիթեղներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։